Վահագնի թաղամասը կազմակերպում է բարեգործական մրցավազք
04-11-2011 15:37:49 | Հայաստան | Հասարակութիւն
Վահագնի թաղամասն ամէն տարի նոյեմբեր ամսին կազմակերպում է բարեգործական մրցավազք բոլոր նրանց համար, ովքեր կարեւորում են առողջ ապրելակերպը:
Միջոցառումն ունի 2 հիմնական նպատակ`առողջ ապրելակերպի խրախուսումն Հայաստանում` «Վազել յանուն քո կ'եանքի» կարգախօսով, իսկ երկրորդ նպատակը`բարեգործութիւնն է:
Միջոցառման արդիւնքում ստացուած շահոյթը` ինչպէս նախորդ տարիներ, այս տարի եւս կը տրամադրուի մանկատներին Նոր Տարուայ կապակցութեամբ երեխաներին նուէրներ գնելու համար:
Հրաւիրուածների ցանկում են ԱՄՆ դեսպանը, Հազարամեակի Մարտահրաւէրներ ծրագրի ղեկավարը եւ այլ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Մասնակցում եմ մօտաւորապէս 150 մասնկից եւ 150 հիւր:
Միջոցառման աջակիցներն են` «Ռոսգոստրախ» Ընկերութիւնը, «Գրանտ Տորնթօն» Ընկերութիւնը, «Եւրոտեքնոլայթ» ընկերութիւնը, «Արմսոֆթ», «Յունիտրանս» եւ «Արարատ» մսամթերք ընկերութիւնները: