ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Վազգեն Համբարձումյանը


ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Վազգեն Համբարձումյանը

  • 23-11-2011 19:41:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Համբարձումյանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության, փակ քվեարկության արդյունքում Վազգեն Համբարձումյանը հավաքել է 11 կողմ եւ 1 դեմ ձայներ: Վազգեն Համբարձումյանի հիմնական աշխատանքները նվիրված են հայոց լեզվի պատմությանը, համեմատական լեզվաբանությանը, բառարանագրությանը, աղբյուրագիտությանը: Վազգեն Համբարձումյանի գիտական ուղին անցել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. 2004թ-ից նա ինստիտուտում աշխատել է որպես բաժնի վարիչ: Նրա վերջին մենագրություններն են` «Ակնարկներ հայ բառարանագիտության պատմության», «Ակնարկներ հայոց լեզվի համեմատական բառագիտության», «Լատինական հայերենի պատմություն»:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play