ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Վազգեն Համբարձումյանը
23-11-2011 19:41:26 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Համբարձումյանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության, փակ քվեարկության արդյունքում Վազգեն Համբարձումյանը հավաքել է 11 կողմ եւ 1 դեմ ձայներ:
Վազգեն Համբարձումյանի հիմնական աշխատանքները նվիրված են հայոց լեզվի պատմությանը, համեմատական լեզվաբանությանը, բառարանագրությանը, աղբյուրագիտությանը:
Վազգեն Համբարձումյանի գիտական ուղին անցել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. 2004թ-ից նա ինստիտուտում աշխատել է որպես բաժնի վարիչ: Նրա վերջին մենագրություններն են` «Ակնարկներ հայ բառարանագիտության պատմության», «Ակնարկներ հայոց լեզվի համեմատական բառագիտության», «Լատինական հայերենի պատմություն»: