Սերժ Սարգսյան. Ստվեր գոյություն ունի, եւ այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է<br />


Սերժ Սարգսյան. Ստվեր գոյություն ունի, եւ այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է

  • 27-05-2011 17:37:23   | Հայաստան  |  Տնտեսություն
Տարեցտարի պետք է ավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը` հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ մայիսի 27-ի աշխատանքային հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. ընդգծելով՝ «իսկ որ ստվեր գոյություն ունի, եւ այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որեւէ կասկած չունեք»: Երկրի ղեկավարը նշել է, որ մի կողմից անհրաժեշտ է թեթեւացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից՝ ավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն` ավելի շատ հարկեր հավաքել: «Այստեղ մենք այլընտրանք չունենք: Համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնա ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացկամ տնտեսավարող սուբյեկտների համար: Իրոք, դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի»,- նշել է Սերժ Սարգսյանը, պատրաստակամություն հայտնելով անձամբ աջակցել կոմիտեի ջանքերին։ Նա հավելել է, որ վերջին համատեղ հանդիպումները տնտեսավարող խոշոր սուբյեկտների հետ նպատակ ունեն երկրում ստեղծել համագործակցության նոր մթնոլորտ, եւ « իհարկե, նման հանդիպումները մենք շարունակելու ենք»: ՀՀ նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը հարկային, մաքսային մարմինների նկատմամբ, ինչը, ըստ երկրի ղեկավարի, գերխնդիր է։ « Մեր նպատակադրումը շատ հստակ է. մենք պետք է առաջին հերթին փոխենք հարկային եւ մաքսային մարմինների ընկալումը հասարակության եւ գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկման` ժամանակակից ծառայություններ մատուցող եւ վերահսկողություն իրականացնող մարմնի»,- ընդգծել է ՀՀ նախագահը, ընդգծելով, որ դա արվելու է երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ եւ արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: «Միեւնույն ժամանակ նաեւ հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային եւ մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում եւ, ամենակարեւորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների եւ արդարության ապահովման հարցերում»,- նշել է երկրի ղեկավարը: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդման, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ երկրի նախագահի բարձրացրած մի շարք խնդիրների՝ մաքսային եւ հարկային վարչարարությունը էապես բարելավելու, բիզնես միջավայրի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, առանց բիզնեսին վնասելու հարկային եկամուտների մուտքերը ապահովելու ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվել։ Մասնավորապես, ըստ կառույցի ղեկավարի, հիմնականում կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը` հարկ վճարողների համար, փոխվել է հաշվետվական համակարգըլ, այն դարձել է ավելի պարզ` ավելի քիչ թվով հաշվետվություններ բիզնեսի համար, ավելի լավ կառավարելի վիճակ: Տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվել է էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծվել են՝ այն դարձնելով ավտոմատ համակարգ: Կանխվել է գերավճարների նախկինում գործող արատավոր պրակտիկան եւ բիզնեսի գրանցման հաշվառման համար ներմուծվել է մեկ պատուհանի սկզբունքը։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play