Էլեկտրոնային անձնագիր տալու համար նախատեսվում է պետական տուրք` 25 հազար դրամի չափով


Էլեկտրոնային անձնագիր տալու համար նախատեսվում է պետական տուրք` 25 հազար դրամի չափով

  • 28-11-2011 21:57:56   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ կառավարությունն առաջարկում է 2012թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար սահմանել պետական տուրք` 25 հազար դրամի, իսկ նույնականացման քարտի տրամադրման համար` 3 հազար դրամի չափով: Այս դրույքաչափերը նախատեսվում են «Պետական տուրքի մասին» օրենքում գործադիրի հեղինակած փոփոխությունների եւ լրացումների նախագծով, որն երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Ազգային ժողովի նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում: Բացի այդ, նախագծով նախատեսվում է պետական տուրքեր սահմանել թվային տախոգրաֆի քարտ տալու համար: Մասնավորապես, վարորդի քարտի համար` 50 հազար դրամ: Պետական տուրքերի տարբերակված չափեր են սահմանվում նաեւ ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար` 10 հազար դրամ, ինչպես նաեւ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ պետությունների միջեւ ՀՀ բեռնափոխադրողներին անսահմանափակ քանակով երթեր կատարելու եւ միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա փոխադրման իրավունք տալու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play