Հայաստանում կանցկացվի «Էթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում» համաժողովը


Հայաստանում կանցկացվի «Էթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում» համաժողովը

  • 28-11-2011 22:47:40   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանում կանցկացվի առաջին միջազգային տնտեսագիտական համաժողովը` ուսանողների մասնակցությամբ: Համաժողովը կրում է «Էթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում» (Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը եւ հետեւանքները) խորագիրը, որին կմասնակցեն 12 երկրների 70-ից ավել ուսանողներ: Համաժողովի ընթացքում ուսանողները կներկայացնեն զեկույցներ, ինչպես նաեւ կլինի տարբեր դասախոսություններ եւ բանավեճ քննարկումներ: Գագաթնաժողովի գլխավոր կազմակերպիչն է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի աջակցությամբ: 5 օր շարունակ մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ճգնաժամերին, դրանց հաղթահարման ուղիներին եւ էթիկական հարցերին վերաբերող մի շարք հանդիպումներ, խմբային քննարկումներ, զեկուցումներ, դասախոսություններ: Գիտաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Orange Armenia ընկերության, Ararat կոնյակի գործարանի, ՀՀ բանկերի միության եւ այլ կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչներ: Համաժողովի բացման արարողությանը, որին հրավիրված են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ազգային ժողովի պատգամաորներ եւ այլ պաշտոնատար անձինք, տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 10:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում: Գիտաժողովի մամուլի պատասխանատու` Հայկ Բեջանյան Հեռ. 055887898 Էլ. հասցե bejanyan@asue-sc.am
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play