«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ


«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ

  • 13-12-2011 13:43:03   | Հայաստան  |  Տնտեսություն
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ցանկում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել աշխարհահռչակ Moody International կազմակերպությունը: Ինչպես հայտնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից, «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ եղավ Որակի կառավարման համակարգի ներդրմանը 2010թ. օգոստոս ամսին: Համագործակցելով ISO ստանդարտացման ոլորտում հայտնի խորհրդատվական կազմակերպություններից մեկի` IMS Consulting կազմակերպության հետ, «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ձեւափոխեց իր կառավարման մոդելը, հաջողությամբ ներդնելով միջազգային պրակտիկայում կիրառվող ամենաարդյունավետներից մեկը՝ Որակի կառավարման համակարգը: 2011թ. դեկտեմբերի սկզբին Հայաստան ժամանեց Moody International ընկերության անկախ աուդիտորների խումբը, որն անցկացրեց համակարգի արդյունավետութան վերլուծություն եւ հաստատեց համապատասխանությունը միջազգային ստանդարտների պահանջներին: Moody International ընկերության կողմից ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի շնորհումը վկայում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության բարձր հուսալիությունը եւ կայունությունը, ուղղվածությունը դեպի հաճախորդները եւ տրամադրվող ծառայությունների բարձր որակը: Ամփոփելով ստուգումների արդյունքները, Moody International-ի առաջատար մասնագետ` աուդիտորական խմբի ղեկավար Մաքսիմ Մելեշկոն նշեց, որ առաջին աուդիտորական ստուգման արդյունքում համապատասխանության սերտիֆիկատ շնորհելը բավականին հազվադեպ երեւույթ է: «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գործադիր տնօրենն իր խոսքի մեջ ասաց. «Երբ 2008 թվականին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ն եկավ Հայաստան, մենք որպես մեր առաքելություն հռչակեցինք քաղաքացիներին համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձր որակի ապահովագրական պրոդուկտների տրամադրումը: Ներդնելով որակի կառավարման համակարգը՝ մենք հաստատեցինք այն փաստը, որ հետեւողական ենք եւ կատարում ենք խոստումները: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք, որովհետեւ կատարելագործությունը չունի սահման: Որակի կառավարման համակարգի հիմնարար սկզբունքներից մեկն անընդհատ բարելավումն է: Որդեգրված այս սկզբունքը կնպաստի բիզնես-գործընթացների անընդհատ բարելավմանը, հաճախորդներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, եւ, ի վերջո, արդյունավետ լինելուն եւ դրված նպատակներին հասնելուն»: Տեղեկանք. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին եւ գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ի առաջատար մասնագետները եւ բարձրաստիճան ղեկավարությունը: «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենյակ Երեւանում եւ 11` մարզկենտրոններում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play