«Ռոսգոսստրախ-արմենիա»ապահովագրական ընկերութիւնը ստացաւ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանութեան սերտիֆիկատ


«Ռոսգոսստրախ-արմենիա»ապահովագրական ընկերութիւնը ստացաւ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանութեան սերտիֆիկատ

  • 13-12-2011 13:43:03   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Ռոսգոսստրախ-արմենիա» ապահովագրական ընկերութիւնն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերութիւնների ցանկում ստացաւ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանութեան սերտիֆիկատ: Որպէս սերտիֆիկացնող մարմին հանդէս է եկել աշխարհահռչակ Moody International կազմակերպութիւնը: ինչպէս յայտնում էն ընկերութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, «Ռոսգոսստրախ Արմէնիա» ապահովագրական ընկերութիւնը ձեռնամուխ եղաւ Որակի կառավարման համակարգի ներդրմանը 2010թ. օգոստոս ամսին: Համագործակցելով ISO ստանդարտացման ոլորտում յայտնի խորհրդատուական կազմակերպութիւններից մէկի` IMS Consulting կազմակերպութեան հետ, «Ռոսգոսստրախ Արմէնիա» ընկերութիւնն ընդամէնը մէկ տարուայ ընթացքում ամբողջութեամբ ձեւափոխեց իր կառավարման մոդելը, յաջողութեամբ ներդնելով միջազգային պրակտիկայում կիրառուող ամենաարդիւնաւէտներից մէկը` Որակի կառավարման համակարգը: 2011թ. դեկտեմբերի սկզբին Հայաստան ժամանեց Moody International ընկերութեան անկախ աուդիտորների խումբը, որն անցկացրեց համակարգի արդիւնաւէտութան վերլուծութիւն եւ հաստատեց համապատասխանութիւնը միջազգային ստանդարտների պահանջներին: Moody International ընկերութեան կողմից ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանութեան սերտիֆիկատի շնորհումը վկայում է «Ռոսգոսստրախ Արմէնիա»ապահովագրական ընկերութեան բարձր յուսալիութիւնը եւ կայունութիւնը, ուղղուածութիւնը դէպի յաճախորդները եւ տրամադրուող ծառայութիւնների բարձր որակը: ամփոփելով ստուգումների արդիւնքները, Moody International-ի առաջատար մասնագէտ` աուդիտորական խմբի ղեկավար Մաքսիմ Մելեշկոն նշեց, որ առաջին աուդիտորական ստուգման արդիւնքում համապատասխանութեան սերտիֆիկատ շնորհելը բաւականին հազուադէպ երեւոյթ է: «Ռոսգոսստրախ Արմէնիա» ընկերութեան գործադիր տնօրէնն իր խօսքի մէջ ասաց. «Երբ 2008 թուականին «Ռոսգոսստրախ»-ն եկաւ Հայաստան, մենք որպէս մեր առաքելութիւն հռչակեցինք քաղաքացիներին համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձր որակի ապահովագրական պրոդուկտների տրամադրումը: Ներդնելով որակի կառավարման համակարգը` մենք հաստատեցինք այն փաստը, որ հետեւողական ենք եւ կատարում ենք խոստումները: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք, որովհետեւ կատարելագործութիւնը չունի սահման: Որակի կառավարման համակարգի հիմնարար սկզբունքներից մէկն անընդհատ բարելաւումն է: Որդեգրուած այս սկզբունքը կը նպաստի բիզնես-գործընթացների անընդհատ բարելաւմանը, յաճախորդներին մատուցուող ծառայութիւնների մակարդակի բարձրացմանը, եւ, ի վերջոյ, արդիւնաւէտ լինելուն եւ դրուած նպատակներին հասնելունէ: Տեղեկանք. «Ռոսգոսստրախ Արմէնիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերութիւնը հիմնադրուել է 2008 թ. մայիսին եւ գործում է Հայաստանի Հանրապետութեան կողմից 2008 թուականի մայիսի 20-ին տրուած «Ոչ կեանքի ապահովագրութիւն» իրականացնելու ԱՊՈՅ թիւ 0009 լիցենզիայի հիման վրայ: Ընկերութիւնը մտնում է «Ռոսգոսստրախ» Ընկերութիւնների Խմբի (Ռուսաստան) մէջ: ընկերութեան կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): ընկերութեան Խորհրդի կազմի մէջ էն մտնում «Ռոսգոսստրախ»-ի առաջատար մասնագէտները եւ բարձրաստիճան ղեկավարութիւնը: «Ռոսգոսստրախ Արմէնիա» ընկերութիւնը ներկայացուած է Հայաստանի Հանրապետութեան բոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենեակ Երեւանում եւ 11` մարզկենտրոններում:
  -   Տնտեսութիւն