Գերմանիայի չորս տարբեր քաղաքներում լեփ-լեցուն դահլիճներում հնչել է Տիգրան Մանսուրեանի «Ռեքուիէմը»


Գերմանիայի չորս տարբեր քաղաքներում լեփ-լեցուն դահլիճներում հնչել է Տիգրան Մանսուրեանի «Ռեքուիէմը»

  • 19-12-2011 19:48:06   | Գերմանիա  |  Մշակույթ
Նոյեմբերի 19-ին Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում կայացել է Տիգրան Մանսուրեանի՝ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած «Ռեքուիէմի» համաշխարհային պրեմիերան՝ գերմանական «Ռէաս» կամերային երգչախմբի եւ Միւնխէնի կամերային նուագախմբի կատարմամբ։ «Շուրջ 10 տարի աշխատել եմ այս ստեղծագործութեան վրայ, փորձել եմ համատեղել երեւոյթներ, որոնք երբեք չեն միահիւսուել՝ մեր հոգեւոր երաժշտութիւնն ու լատինական կանոնիկ տեքստը, որը մշակույթային համընդհանուր արժէք է»,- արդէն Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է մաեստրօ Մանսուրեանը։ Տիգրան Մանսուրեան «Աւելի քան տասը տարի Ռեքուիէմի նիւթն ինձ հետապնդել է, ստեղծել եմ մի քանի տարբերակներ ու կիսատ թողել։ Ռեքուիէմը ծէս է, իմաստ չունէր կապկել ուրիշի թատրոնը, ու գտայ բանալին՝ հայկական մանրանկարչութեան մէջ, առաջին անգամ կենդանացրի այն դէմքերը, որոնց այսօր էլ կը հանդիպէք Երեւանի փողոցներում՝ մեծ ու սեւ աչքերով, նրանք երգում են»։ Մանսուրեանի Ռեքուիէմում համատեղուել են երեւոյթներ, որոնք երբեք չեն հանդիպել՝ հայ հոգեւոր երաժշտութիւնն ու լատինական կանոնիկ տեքստը։ Ռեքվիեմի պատուէրը մաեստրօ-ն ստացել է գերմանական «Ռէաս» երգչախմբի ու Միւնխէնի կամերային նուագախմբի կողմից։ «Փորձել եմ այս ստեղծագործութեան պատուիրատուին գտնել Հայաստանում, բայց չի ստացուել, աւելի ճիշդ չենք կարողացել համաձայնութեան գալ ինչ որ հարցերում»,-ասում է Տիգրան Մանսուրեանը։ Ստեղծագրոծութիւնը հեղինակը նուիրել է հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ «Ռեքուիէմ գրելու աւելի հիմնաւոր պատճառ ես չունէի»,-ասում է: Նոյեմբերի 19-25-ը Գերմանիայի չորս տարբեր քաղաքներում լեփ-լեցուն դահլիճներում հնչեց Տիգրան Մանսուրեանի Ռեքուիէմը` արժանանլով եւրոպացի ունկնդրի փայլուն ընդունելութեանը։ Ինչն իր արձագանքը գտաւ նաեւ տեղական լրատուամիջոցներում։ Երբ կը կայանայ մանսուրեանական Ռեքուիէմի հայաստանեան պրեմիերա-ն առ այժմ խիստ անորոշ է, նուազագոյնը 1.5 տարի յետոյ միայն։ Դա գերմանական կողմի հետ կնքուած պայմանգրի պահանջն է: Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն Գերմանական Պատուէրով ԱԼԻՍԱ ԳԷՈՐԳԵԱՆ Ռամկավար Մամուլ Դեկտեմբեր 19, 2011
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play