ՈՒՈՐԵՆ ՔՐԻՍՏՈՖԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ` ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ<br /> «ՎՃՌԱԿԱՆ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ <br />


ՈՒՈՐԵՆ ՔՐԻՍՏՈՖԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ` ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ
«ՎՃՌԱԿԱՆ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 10-01-1996 17:55:00   | Հայաստան  |  Միջազգային
Հունվ. 10 (ՆՏ - DPA) Չորեքշաբթի օրը ԱՄՆ-Ի պետքարտուղար ՈՒորեն Քրիստոֆերը ժամանել է Իսրայել, որը Կենտրոնական Արեւելքի երկրներ նրա կատարելիք մաքոքային առաքելության առաջին երկիրն է: Իսրայելի պաշտոնյաների բնորոշմամբ դա «վճռական» դեր կկատարի Սիրիայի հետ խաղարար բանակցությունների վարման գործում: Քրիստոֆերը մեկնել է տարածաշրջան` օգտագործելու այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել Իսրայելի, Սիրիայի եւ ԱՄՆ-ի դիվանագետների 6-օրյա բանակցությունների ընթացքում, որը տեղի է ունեցել Մերիլենդ նահանգում, Վաշինգտոնից 100 կմ հեռավորության վրա գտնվող մի վայրում: Հաղորդվել է, որ իսրայելա-սիրիական ուղղակի բանակցությունները կվերսկսվեն ԱՄՆ-ում ամսվա վերջին եւ այս անգամ հասատապես կորոշվեն այս երկու երկրների միջեւ սահմանները: Իր ժամանումից հետո Քրիստոֆերը մեկնել է Երուսաղեմ` Պերեսի հետ հանդիպելու համար: Այս երկուսը այնուհետեւ ուղղաթիռով կմեկնեն Գալիլյան ծովի ափին գտնվող Տիբերիաս քաղաքը` Հորդանանի թագավոր Հուսեյնի հետ հանդիպելու համար, որի ընթացքում կքննարկվեն իսրայելա-հորդանանյան հարաբերությունների մի քանի հարցեր, ներառյալ նաեւ ջրի հետ կապված խնդիրներ: Հուսյն թագավորի` Իսրայել կատարվելիք այս առաջին պաշտոնական այցին նախորդել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play