Գեղասահքի աշխարհի առաջնության անցկացումը հետաձգվել է


Գեղասահքի աշխարհի առաջնության անցկացումը հետաձգվել է

  • 14-03-2011 17:18:59   | Շվեյցարիա  |  Սպորտ
Մարտի 14-ին Չմշկավազքի միջազգային միությունը (ISU) որոշել է հետաձգել մարտի 21-27-ին Տոկիոյում նախատեսված Գեղասահքի աշխարհի առաջնության անցկացումը` Ճապոնիայում «շարունակվող կրիտիկական զարգացումների» պատճառով: Նույնը վերաբերում է նաեւ Յոկոհամայում (Ճապոնիա) ապրիլի 14-17-ին նախատեսված Չմշկավազքի աշխարհի թիմային առաջնությանը: Ինչպես նշվում է Լոզանում (Շվեյցարիա) տեղակայված միության նախագահի եւ գլխավոր տնօրենի տարածած հայտարարության մեջ, որոշումն ընդունվել է տարբեր երկրների ֆեդերացիաների հետ քննարկման եւ Ճապոնիայի ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու արդյունքում: Հաշվի է առնվել այն փաստը, որ շատ երկրների կառավարություններ խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին, մինչեւ իրավիճակի կայունացումը, զերծ մնալ Ճապոնիա այցելելուց: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, վերոհիշյալ մրցումների անցկացման նոր ժամկետների մասին կհայտարարվի այն բանից հետո, երբ Ճապոնիայի իշխանությունները կհաստատեն, որ իրավիճակը կայունացել է եւ վերահսկելի է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play