Գեղասահքի աշխարհի առաջնութեան անցկացումը յետաձգուել է


Գեղասահքի աշխարհի առաջնութեան անցկացումը յետաձգուել է

  • 14-03-2011 17:18:59   |   |  Սպորտ
Մարտի 14-ին Չմշկավազքի միջազգային միութիւնը (ISU) որոշել է յետաձգել մարտի 21-27-ին Տոկիոյում նախատեսուած Գեղասահքի աշխարհի առաջնութեան անցկացումը` Ճապոնիայում «շարունակուող կրիտիկական զարգացումների» պատճառով: Նոյնը վերաբերում է նաեւ Եօկոհամայում (Ճապոնիայ) ապրիլի 14-17-ին նախատեսուած Չմշկավազքի աշխարհի թիմային առաջնութեանը: Ինչպէս նշւում է Լոզանում (Շուեյցարիայ) տեղակայուած միութեան նախագահի եւ գլխաւոր տնօրէնի տարածած յայտարարութեան մէջ, որոշումն ընդունուել է տարբեր երկրների ֆեդերացիաների հետ քննարկման եւ Ճապոնիայի ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու արդիւնքում: Հաշուի է առնուել այն փաստը, որ շատ երկրների կառավարութիւններ խորհուրդ էն տալիս իրենց քաղաքացիներին, մինչեւ իրավիճակի կայունացումը, զերծ մնալ Ճապոնիայ այցելելուց: Յայտարարութեան մէջ նշւում է նաեւ, վերոյիշեալ մրցումների անցկացման նոր ժամկէտների մասին կը յայտարարուի այն բանից յետոյ, երբ Ճապոնիայի իշխանութիւնները կը հաստատեն, որ իրավիճակը կայունացել է եւ վերահսկելի է:
  -   Սպորտ