Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ


Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ

  • 02-03-2011 17:30:15   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի դերը այդ հարցերի լուծման գործում եւ ընդգծել նրանց միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաեւ բանակ-հասարակություն կապերի ընդլայնման վրա: Բ.Սահակյանը նշել է, որ նման ձեւաչափով քաղաքական խորհրդակցությունները կկրեն պարբերական բնույթ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play