Բակոյ Սահակեանը հանդիպում է ունեցել ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամների հետ


Բակոյ Սահակեանը հանդիպում է ունեցել ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամների հետ

  • 02-03-2011 17:30:15   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամների հետ: Հանդիպման ընթացքում արծարծուել է հանրապետութեան կենսագործունէութեան տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է խորհրդարանում ընդգրկուած քաղաքական ուժերի դերը այդ հարցերի լուծման գործում եւ ընդգծել նրանց միջեւ համագործակցութեան խորացման անհրաժեշտութիւնը: Նախագահը ներկաների ուշադրութիւնը հրաւիրել է նաեւ բանակ-հասարակութիւն կապերի ընդլայնման վրայ: Բ.Սահակեանը նշել է, որ նման ձեւաչափով քաղաքական խորհրդակցութիւնները կը կրեն պարբերական բնոյթ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Քաղաքական