Թումանյանի Վերնատունը հնարավոր է դառնա թուրք բանվորների հանրակացարան


Թումանյանի Վերնատունը հնարավոր է դառնա թուրք բանվորների հանրակացարան

  • 19-01-2012 12:59:21   | Վրաստան  |  Մշակույթ

Թբիլիսիի հայերի միությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով կոչ է անում վերջնական կորստից փրկել հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը: Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Թումանյանի տունը դեռեւս 1930-ականներին գրողի ժառանգները անհատույց նվիրել էին քաղաքին՝ այնտեղ հիմնելով հայ մեծ դասականի անունը կրող գրադարան: 1990-ականներին Թբիլիսիի քաղաքապետարանը մի գործարք կնքեց վրացի բիզնեսմեններից մեկի հետ, համաձայն որի բենզինի մատակարարման դիմաց այդ գործարարին էր հանձնվում Թումանյանի գրադարանի տարածքը, որը կազմում էր գրողի տան մի մասը: Մի քանի տարի տեւած դատական քաշքշուկն այդպես էլ որեւէ արդյունք չտվեց, տարածքն այժմ հանձնված է վրացի օլիգարխին եւ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Իսկ այժմ պատմական շինության միակ գնորդի դերում հանդես է գալիս «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը, որը պատրաստվում է ձեռք բերել ողջ բնակարանը: Նպատակն է Թումանյանի տունը վերածել թուրք բանվորների հանրակացարանի: Ընկերության ղեկավարությունը նույնիսկ առաջարկությամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանյանին, ով ներկայումս բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը եւս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել: Թբիլիսիի հայերի միությունը ահազանգում է, որ եթե անմիջապես չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա մեկընդմիշտ կկորցնենք հայ մշակույթի պատմությունը մարմնավորող եւս մի հուշարձան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play