“Հնդկաստանը հայերի աչքերով ” լուսանկարների ցուցահանդես


“Հնդկաստանը հայերի աչքերով ” լուսանկարների ցուցահանդես

  • 23-01-2012 14:00:41   | Հայաստան  |  Մշակույթ
Հնդկաստանի Հանրապետության օրվա 63-րդ տարելիցի տոնակատարության շրջանակում Հայ-Հնդակական Բարեկամություն ՀԿ-ն Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ նախաձեռնեց կազմակերպել “Հնդկաստանը հայերի աչքերով” թեմայով լուսանկարների ցուցահանդես: Այս ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հնդկաստանի մշակութային եւ պատմական հրաշքները՝ պատկերված Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից: Յուրաքանչյուր տարի բազմաթիվ հայեր են այցելում Հնդկաստան՝ տարբեր նպատակներով: Լինի դա զբոսաշրջիկ, ուսանող կամ գործարար՝ նրանք տեսախցիկի միջոցով Հնդկաստանից իրենց հետ բերում են հիշողություններ: Դրանք իրենց սեփական պատկերացումներն են Հնդկաստանի մասին, որոնցով կիսվում են իրենց մտերիմների հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play