ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծերի կառավարման դասընթաց է կազմակերպել 11 <br /> բուհի ուսանողների համար


ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծերի կառավարման դասընթաց է կազմակերպել 11
բուհի ուսանողների համար

  • 16-02-2011 20:20:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
16-ը փետրվարի, 2011թ. Երեւան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ հանրապետության մի շարք բուհերի ուսանողների համար կազմակերպել է նախագծերի կառավարման այբուբենը ներկայացնող դասընթացներ: Արժե՞ արդյոք որեւէ նախագիծ սկսել, երբ դեռեւս անհայտ է դրա իրականացման ձեւաչափը կամ վերջնական արդյունքը: Նախնական ի՞նչ քայլեր են հարկավոր ծրագրի հաջողության երաշխիքների համար: Աշխատանքային առողջ միջավայր ստեղծելը բավարար չէ այս հարցերին պատասխանելու եւ ռեալ արդյուքն ակնկալելու համար: Կարեւոր են նաեւ նպատակների սահմանումը, դրանց իրագործման համար ընտրված կառավարման գործիքներն ու հետագա ռազմավարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում կազմակերպված դասընթացը երկարաժամկետ ռազմավարությունից մինչեւ ամենօրյա աշխատանքային հարաբերություններ բացահայտելու հնարավորություն տվեց մասնակիցներին: «Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հզոր կազմակերպության հաջողությունը սկսվում է կառավարման ճիշտ գործիքների ընտրությունից: Դա նորություն չէ, սակայն, յուրաքանչյուրն ունի իր ընկալումները: Հաջողում են նրանք, ովքեր շատ արագ բացահայտում են որոշ նրբություններ. սահմանում են կոնկրետ նպատակը, գնահատում ժամանակը եւ պատրաստ են լինում համախմբված պատասխանատվության` նախագծի վերջնական արդյունավետության համար: Կառավարել` նշանակում է գնահատել աշխատակցին, առաջնորդվել հիմնարար արժեքներով եւ կոնկրետ օրինակով, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ճկուն փոփոխությունների: Վստահ եմ, որ այս հանդիպման ընթացքում կարող եք բացահայտել ՎիվաՍել-ՄՏՍ-ում ընդունված մոտեցումները»,-ուսանողներին իր խոսքն ուղղեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների վարած դասընթացի արդյուքնում դասընթացի մասնակիցները ստացան նոր գաղափարները նախագծերի վերածելու, դրանք իրականացնելու եւ վերջնական արդյունքը գնահատելու հմտություններ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն