Ընթրիք-հանդիպում՝ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ


Ընթրիք-հանդիպում՝ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

  • 20-02-2012 12:30:52   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն
«ԱԼԻՔ»- Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 33-րդ տարեդարձի առիթով իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի մասնակցութեամբ երէկ երեկոյեան Թեհրանի «Լալէ» հիւրանոցում կազմակերպւել էր ընթրիք-հանդիպում, որին հրաւիրւած էին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդները եւ ներկայացուցիչները: Նոյն նախարարութեան մշակութային հարցով կազմաւորումների ու հիմնարկների կազմակերպած հանդիսութեանը բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ նոյն նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի գլխաւոր տնօրէն Սաիդ Թաղաւին, որը շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 33-րդ տարեդարձը՝ ողջունեց ներկաներին: Հանդիսութեանը հրաւիրւեց՝ արտայայտւելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որը շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 33-րդ տարեդարձը՝ երկրի առաջնորդին, հանրապետութեան նախագահին, մշակոյթի նախարարին, պետական այրերին եւ Իրանի ժողովրդին, ասաց. «Իրական յաղթանակը նրանում է, որ այդ յեղափոխութիւնը դառնում է ժողովրդի եւ ժողովուրդների սեփականութիւնը, եւ ես կարող եմ ասել, որ անցնող 33 տարիների ընթացքում Իրանի Իսլ. յեղափոխութիւնը ոչ միայն Իրանի եւ ժողովրդի կեանքը ամբողջութեամբ յեղաշրջեց, այլ նաեւ իր այս յեղաշրջումով՝ իր շրջապատին ցոյց տւեց գեղեցկագոյն օրինակը իրական յեղափոխութեան»: Միջոցառմանը ներկաներին իր խօսքն ուղղեց իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, որը կարեւորութեամբ անդրադարձաւ երկրի հողային ամբողջականութիւնը պահպանելու եւ վերելքի ճանապարհին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների անխոնջ ներդրմանը: Օրւայ առիթով ներկաներին խօսքեր ուղղեցին նոյն նախարարութեան մշակութային հարցերով տեղակալը, ասորիների ու զրադաշտականների հոգեւոր առաջնորդները, իսկ երգչախմբային, երգերի ու ասմունքների բաժնում հանդէս եկան՝ ասորիների երգչախումբը, հրեաները եւ զրադաշտականները: Միջոցառմանը դաշնամուրային կատարումով հանդէս եկաւ Նարեկ Աբրահամեանը: Հանդիսութեանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ: «ԱԼԻՔ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play