Ազգային ժողովը մերժեց խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը


Ազգային ժողովը մերժեց խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը

  • 29-02-2012 12:16:39   | Հայաստան  |  Քաղաքական

Փետրվարի 29-ին Ազգային ժողովը 30 «կողմ» եւ 56 «դեմ» ձայներով մերժեց նախօրեին առաջին ընթերցմամբ քննարկված ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում «ՀՅԴ» եւ «Ժառանգություն» խմբակցությունների հեղինակած փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, առաջարկվում էր ԱԺ-ն ձեւավորել 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ի նիստում օրենսդրական նախաձեռնության քննարկմանը զուգահեռ Ազգային ժողովին հարող տարածքում ՀՅԴ-ն նախաձեռնել էր հավաք` ի պաշտպանություն օրենսդրական նախաձեռնության եւ ի աջակցություն հավասար պայմաններով ընտրություններ անցկացնելու պահանջին: Հավաքին միացել էին նաեւ Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգությունը»-ը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play