Պուտին. Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Իրանում պատերազմ չլինի


Պուտին. Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Իրանում պատերազմ չլինի

  • 02-03-2012 14:17:01   | Իրան  |  Քաղաքական

Ռուսաստանը կանի ամեն ինչ` Իրանում պատերազմ թույլ չտալու համար։ Այդ մասին Ռուսաստանի վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է արեւմտյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։ «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Պուտինը, մասնավորապես ասել է. "Ռուսաստանը կանեի ամեն ինչ, որպեսզի ո՛չ բուն Իրանում, ո՛չ Իրանի շուրջ ռազմական հակամարտություն տեղի չունենա։ "Դա մեզ համար կունենար շատ բացասական, ուղղակի հետեւանքներ»։ Ռազմական գործողությունները, ըստ Ռուսաստանի վարչապետի, կհանգեցնեն նաեւ փախստականների` դեպի հարեւան երկրներ եւ առաջին հերթին` Ադրբեջան հոսքով։ «Իրանը, այնուամենայնիվ, Կասպիցի մեր հարեւանն է, այնտեղ ցանկացած ցնցում, վստահաբար, կանդրադառնար աշխարհի այդ տարածաշրջանի վրա։ Կարծում եմ, ոչ ոք շահագրգռված չէ իրավիճակի` վերահսկողությունից դուրս գալով», - հայտարարել է Պուտինը։ Պուտինի համոզմամբ, Իրանին պետք է խաղաղ ատոմը զարգացնելու հնարավորություն ընձեռվի, սակայն` ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողություն ներքո։ Ինչ վերաբերում է իրանական ղեկավարության հակաիսրայելական արտահայտություններին, ապա, ըստ Պուտինի, Ռուսաստանում միշտ էլ բացասաբար են վերաբերում դրան եւ այդ մասին հասկացնում են պաշտոնական Թեհրանին։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play