Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը» գրքի շնորհանդեսին


Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը» գրքի շնորհանդեսին

  • 06-03-2012 22:03:12   | Հայաստան  |  Մշակույթ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում կայացած Հենրիկ Իգիթյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը» գրքի շնորհանդեսին: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով հրատարակված գիրք-ալբոմում ներկայացված են թանգարանի հիմնադրման պատմությունը, ինչպես նաեւ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի նկարիչների ու քանդակագործների թանգարանում ցուցադրվող եւ արվեստասերներին դեռեւս անհայտ աշխատանքներ: Շնորհանդեսի շրջանակում հյուրերը դիտել են նաեւ Հենրիկ Իգիթյանի մասին պատմող «Արվեստակիրներ» փաստավավերագրական տեսաֆիլմը, որը ստեղծվել է արվեստագետի վերջին հարցազրույցի հիման վրա, որով էլ ամբողջացվում է Հենրիկ Իգիթյան մարդու, արվեստագետի եւ քաղաքացու կերպարը: Արվեստագետի եղբայր, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, կարեւորելով թանգարանի դերն ու նշանակությունը հայկական մշակութային ժառանգության մեջ, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` 2011 թվականի տարեվերջին թանգարանի ջեռուցման անհատական համակարգի տեղադրման եւ արվեստի գործերի փրկության համար: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ Հենրիկ Իգիթյանի ընկերներն ու նրա աշխատանքը գնահատող այլ արվեստագետներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play