Աշխատանքային խորհրդակցություն`Բակո Սահակյանի և հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ


Աշխատանքային խորհրդակցություն`Բակո Սահակյանի և հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

  • 14-03-2012 18:09:34   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` քննարկված հարցերին պատշաճ եւ օպերատիվ լուծում տալու նպատակով հետեւողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն