Աշխատանքային խորհրդակցութիւն`Բակոյ Սահակեանի եւ հանրապետութեան շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցութեամբ


Աշխատանքային խորհրդակցութիւն`Բակոյ Սահակեանի եւ հանրապետութեան շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցութեամբ

  • 14-03-2012 18:09:34   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 14-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցութիւն` հանրապետութեան շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցութեամբ: Խորհրդակցութեան ընթացքում քննարկուել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացուող գիւղատնտեսական աշխատանքների եւ գիւղատնտեսութեան զարգացման պետական աջակցութեան հետ կապուած հարցեր: Երկրի ղեկավարը յանձնարարականներ է տուել ներկաներին` քննարկուած հարցերին պատշաճ եւ օպերատիւ լուծում տալու նպատակով հետեւողական աշխատանքներ իրականացնելու ուղղութեամբ: Խորհրդակցութեանը մասնակցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն