«Ժխտում» պիեսի պրեմիերան Մոնրեալում


«Ժխտում» պիեսի պրեմիերան Մոնրեալում

  • 20-03-2012 21:08:28   | Կանադա  |  Մշակույթ

Մարտի 16-ին ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ Մոնրեալի ՄքԳիլ համալսարանի ՄքԿորդ թանգարանի թատրոնում մեկնարկեց «Ժխտում» (State of Denial) պիեսի պրեմիերան, որը ցուցադրվելու է մինչեւ 2012թ. ապրիլի 1-ը, շաբաթը հինգ օր: Պիեսի հեղինակն է Ռաուլ Վարման: Ներկայացումը պատմում է Ցեղասպանությունից հետո Թուրքիայում առ այսօր բնակվող հայերի՝ ինքնության համար պայքարի մասին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բեմադրությանը ներկա էր ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, որը ողջույնի խոսքով դիմեց հանդիսատեսին, ինչպես նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց բեմադրության կազմակերպիչներին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play