Վարդան Օսկանյանը մասնակցում է Բրյուսելյան յոթերորդ տարեկան համաժողովին


Վարդան Օսկանյանը մասնակցում է Բրյուսելյան յոթերորդ տարեկան համաժողովին

  • 23-03-2012 16:51:33   | Բելգիա  |  Քաղաքական
Մարտի 23-ից 25-ը Վարդան Օսկանյանը Բրյուսելում մասնակցում է Բրյուսելյան յոթերորդ տարեկան համաժողովին, որը հովանավորում է ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամ կազմակերպությունը: Բրյուսելյան համաժողովը աշխարհի քաղաքական եւ ֆինանսական առաջնորդների, առաջատար լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների ամենամյա հավաքատեղին է: Պարոն Օսկանյանը հինգերորդ անգամ է մասնակցում այս համաժողովին: Այս տարի նա ելույթ է ունենալու «Հարավային Կովկաս. Եվրոպայից շատ հեռու՝ փորձանքին շատ մո՞տ» խորագիրը կրող նստաշրջանում, որին մասնակցում են նաեւ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչը եւ Վրաստանի փոխվարչապետ Եկատերինե Տկեշելաշվիլին: Եռօրյա համաժողովի ընթացքում նստաշրջաններ կանցկացվեն նաեւ Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի, Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի, էներգետիկ եւ մի շարք այլ թեմաներով: Համաժողովի բարձրաստիճան հյուրերի թվում են Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրքի Տումիոյան, Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը, ինչպես նաեւ մի շարք հեղինակավոր պարբերականների ու հետազոտական կենտրոնների ղեկավարներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մերձավոր Արեւելքից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play