Շվեդիայից ժամանած պատվիրակությանը ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանը


Շվեդիայից ժամանած պատվիրակությանը ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանը

  • 29-03-2012 16:43:56   | Հայաստան  |  Քաղաքական
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Շվեդիայից ժամանած պատվիրակությանը «Ժառանգության» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ մարտի 28-ի երեկոյան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Շվեդիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր այդ երկրի Արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի վարչության պետ Բյորն Լիրվալը (Björn Lyrvall): Պատվիրակության կազմում էր նաեւ Շվեդիայի արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարտին Հագսթրյոմը (Martin Hagström): Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսենը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական, տարածաշրջանային մարտահրավերներին վերաբերող հարցեր: Հյուրերի խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ Հայաստանում նախընտրական իրավիճակը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play