Շուէդիայից ժամանած պատուիրակութեանը ընդունեց Րաֆֆի Յովհաննիսեանը


Շուէդիայից ժամանած պատուիրակութեանը ընդունեց Րաֆֆի Յովհաննիսեանը

  • 29-03-2012 16:43:56   | Հայաստան  |  Քաղաքական
Րաֆֆի Յովհաննիսեանն ընդունեց Շուէդիայից ժամանած պատուիրակութեանը «Ժառանգութեան» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ մարտի 28-ի երեկոյեան «ժառանգութեան» առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանն ընդունեց Շուէդիայից ժամանած պատուիրակութեանը, որը գլխաւորում էր այդ երկրի Արտաքին գործերի նախարարութեան քաղաքական հարցերի վարչութեան պետ Բեօրն Լիրուալը (Bjփrn Lyrvall): Պատուիրակութեան կազմում էր նաեւ Շուէդիայի արտգործնախարարութեան Արեւելեան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչութեան փոխտնօրէն Մարտին Հագսթրեօմը (Martin Hagstrփm): Հանդիպմանը ներկայ էր Հայաստանում Շուէդիայի դեսպան Դիանա Եանսենը: Հանդիպման ընթացքում քննարկուեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական, տարածաշրջանային մարտահրաւէրներին վերաբերող հարցեր: Հիւրերի խնդրանքով Րաֆֆի Յովհաննիսեանը ներկայացրեց նաեւ Հայաստանում նախընտրական իրավիճակը:
  -   Քաղաքական