Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄԷ նախագահին


Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄԷ նախագահին

  • 11-04-2012 15:14:09   | ԱՄԷ  |  Քաղաքական

Ապրիլի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց ԱՄԷ նախագահին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱՄԷ նախագահը հաջողություն մաղթեց դեսպանին եւ կարեւորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱՄԷ նախագահը իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play