«Չենք լռելու». Չծախված մտավորականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Չենք լռելու». Չծախված մտավորականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-04-2012 13:59:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Մերկ պատմություն» խորագրով: Շարքի նպատակն է հայոց պատմության մինչ այժմ անառարկելի համարվող էջերի վրա հայացք նետել այլ տեսանկյունից: Խորագրի հյուրերն են լինելու մերօրյա իրականության մեջ հազվադեպ հանդիպող չծախված մտավորականության ներկայացուցիչներ: Շարքը սկսելով՝ «Չենք լռելու»-ն նպատակ չի հետապնդում կասկածի տակ դնել Հայոց պատմության` սերնդից սերունդ փոխանցված եւ այժմ ընդունված առանցքային հիմնադրույթները: Նախաձեռնությունն ուղղակի ցանկանում է հանրությանը ներկայացնել տարբեր կարծիքներ` որպես տեղեկատվություն` դատելու եւ վերլուծելու համար: Հյուրերի կողմից հնչեցված կարծիքների կարող են չհամընկնել «Չենք լռելու»-ի տեսակետի հետ: «Մերկ պատմության» առաջին թողարկման հյուրն է անվանի արձակագիր, ՀԳՄ անդամ, կինոսցենարիստ Վահան Տեր-Ղազարյանը: Նա կխոսի հայ ժողովրդի կյանքում Հայ Առաքելական եկեղեցու ունեցած դերի մասին: Ըստ Տեր-Ղազարյանի, այս հարցում ամենն այդքան էլ միանշանակ չէ...
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play