Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային


Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային

  • 23-04-2012 18:00:00   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին եւ ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային /նստավայրը ք.Թբիլիսի/: Հանդիպման ընթացքում դեսպան Պրինարուն ներկայացրել է նորանշանակ ռազմական կցորդին եւ փոխանցել պաշտպանական բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ռումինական կողմի պատրաստակամությունը: Շնորհավորելով գնդապետ Սեկարային ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ ռազմական կցորդի նշանակումից հետո երկկողմ համագործակցությունը նոր թափ կստանա: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play