Արմեն Դարբինյանը նշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ


Արմեն Դարբինյանը նշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ

  • 26-04-2012 16:22:35   | Հայաստան  |  Հասարակություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով Արմեն Դարբինյանը նշանակվեց գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ: Արմեն Վաղինակի Դարբինյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 12-ին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը, մասնագիտությամբ քիմիկոս է: 1984 թվականին ավարտել է Ֆ. Ձերժինսկու անվան ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի Բարձրագույն դպրոցը: 1975-2010 թթ. ծառայել է Հայկական ՍՍՀ եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգերում: 2003 թվականի մայիսի 12-ից մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 19-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը: Պարգեւատրված է Կարմիր աստղի շքանշանով, Մարտական ծառայության համար մեդալով, Հայաստանի Հանրապետության II կարգի Մարտական խաչ շքանշանով, Հայրենիքին մատուցած մարտական ծառայությունների համար I կարգի շքանշանով: Տիրապետում է հայերեն, ռուսերեն եւ պարսկերեն լեզուներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն