2012թ. «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակը կշնորհվի Էդուարդո էռնեկյանին


2012թ. «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակը կշնորհվի Էդուարդո էռնեկյանին

  • 04-05-2012 17:56:41   | Արգենտինա  |  Մամլո հաղորդագրություն
Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովն ընտրել է հայտնի արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին Օսլոյի <Բիզնես հանուն խաղաղության> հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է <Բիզնես հանուն խաղաղության> մրցանակակիր: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ: Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արարողությանը ներկա կլինեն Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը: Արգենտինայի առեւտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունը առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ եւ ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլեւ ամբողջ աշխարհում: Արգենտինայի առեւտրի պալատը առանձնացրել է գործարարին այն բանի համար, որ վերջինս միշտ ակտիվ եւ ուժեղ մասնակցություն է ցուցաբերել իր ցանկացած գործունեության ընթացքում: <Բիզնես հանուն խաղաղության> հիմնադրամը Առեւտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ բացի արգենտինացի գործարարից այս տարի ընտրվել են նաեւ Իբրահիմ Աբուլեյշը Եգիպտոսից, Անիլ Ագարվալը Հնդկաստանից, Վլադաս Լասասը Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին Տանզանիայից եւ Լատիֆուր Ռահմանը Բանգլադեշից; Հանձնաժողովի կողմից ընտրվելու համար չափանիշներից է այս թեկնածուների ծավալած այն գործունեությունը, որտեղ նրանք իրենց օրինակով խրախուսում են հանրային պաատասխանատվությունը եւ բիզնես էթիկան: Էդուարդո էռնեկյան Էդուարդո էռնեկյանը ծնվել է 1932թ դեկտեմբերի 4-ին: Նա Կորպորասիոն Ամերիկայի նախագահն է եւ Արգենտինայի առեւտրի պալատի առաջին փոխնախագահը: Իր կարիերան սկսել է տեքստիլ արդյունաբերությունից, այնուհետեւ մուտք է գործել հաղորդակցության ոլորտ` ստեղծելով Արգենտինայի առաջին բազմաճյուղ մեդիա ընկերությունը: 1998թ Կորպորասիոն Ամերիկան ընդլայնում է իր համաշխարհային գործունեությունը` ներդրումներ կատարելով ծառայությունների, արտադրության եւ ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում. Ընկերությունը ամբողջ աշխարհում ստանձնել է 51 օդանվակայանային համալիրների կոնցեսիոն կառավարումը, որոնցից 35-ը Արգենտինայում: Յունիտեք Ագրոն ունի 400.000 ակր մշակելի հողատարածք եւ շուտով կբացի 273կմ երկարությամբ ոռոգման ցանց: Անասնաբուծական Կաբանյա Դոն Փանոս եւ Արգ Նատուրալ Բիֆ ագարակները համարվում են գենետիկ զարգացման եւ կլոնավորման ոլորտում առաջատարները Արգենտինայում, որտեղ բուծված կովի Բրանգուս ցեղատեսակը 2007թ Ազգային մեծ ցուցահանդեսում գրավեց գլխավոր մրցանակը: Յունիտեք Բիոն ունի բիովառելիքի երկու գործարան, որոնք արտադրում են տարեկան մեկ միլիոն տոննա բիոդիզել: Ընկերությունը ձեռք է բերել Արգենտինայի հարավում բենզինի եւ գազի առկայության ուսումնասիրութան իրավունքը: Էդուարդո Էռնեկյանը հանդիսանում է <Բոդեգա դել Ֆին դել Մունդո> գինեգործական ընկերության բաժնետեր: Ներկայումս Էդուարդո Էռնեկյանը նախաձեռնել է տարածաշրջանի համար բացառիկ կարեւորություն ունեցող <Ակոնկագուա> բիօվկիանոսային միջանցք> նախագծի իրականացումը, որն իրենից ներկայացնում է Անդյան լեռնաշղթայի միջով տրանսպորտային թունելի կառուցում: Այն ուղիղ կապով Արգենտինան կմիացնի Չիլիին, Ատլանտյան օվկիանոսը` Խաղաղ օվկիանոսին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play