Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողով` Շուշիում


Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողով` Շուշիում

  • 08-05-2012 14:51:39   |   |  Հասարակություն
2012թ. մայիսի 8-ին Արցախի Շուշի քաղաքի Shushi Grand Hotel-ում մեկնարկել է «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը։ Հայաստանյան ներկայացուցիչներից զատ կազմկոմիտեում ներառված են նաեւ գիտնականներ ու հասարակական գործիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, եվրոպական երկրներից, Հյուսիսային Ամերիկայից եւ Ռուսաստանի Դաշնությունից։ Հանդիպման ծրագրով կքննարկվեն առաջիկա գիտաժողովի (Երեւան, 5-7 հոկտեմբեր, 2012) ձեւաչափը, ընդգրկումը, թեմաներն ու բաժինները։ Հանդիպման երկրորդ օրը (մայիսի 9) կազմկոմիտեի անդամները կմասնակցեն ադրբեջանական երկարատեւ բռնազավթումից Շուշի քաղաքի ազատագրմանը նվիրված Արցախի Պաշտպանության Բանակի տոնական շքերթին։ Հանդիպման վերջին օրը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի երաժշտական կենտրոնում առաջին անգամ կներկայացվի թալիշ երաժիշտների հեղինակած «Թալիշստան քայլերգը»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play