Թատերա-երաժշտական միջոցառում Կանադայում «Անդրադարձ Հայաստանին» խորագրով


Թատերա-երաժշտական միջոցառում Կանադայում «Անդրադարձ Հայաստանին» խորագրով

  • 18-05-2012 12:18:41   | Կանադա  |  Մշակույթ

Հայկական գրատպության 500-ամյակի առթիվ Կանադայում ՀՀ դեսպանատանը մայիսի 11-ին տեղի ունեցավ թատերա-երաժշտական միջոցառում՝ «Անդրադարձ Հայաստանին» խորագրով: Միջոցառման նպատակն էր օտարերկրյա կին պաշտոնյաներին ծանոթացնել հայ հարուստ մշակույթի հետ: Հրավիրված էին Օտտավայի Տիկնանց Դիվանագիտական Ընկերակցության անդամեր, Կանադայում հավատարմագրված կին-դեսպաններ, կանադացի կին պաշտոնյաներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող կարճամետրաժ տեսաֆիլմ, օտտավահայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Ա.Խաչատրյանի եւ Ա.Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործություններից հատվածներ: Կանադահայ հայտնի օպերային երգչուհի Արմինե Կասաբյանի կատարմամբ հնչեցին երգեր հայ երգահանների գործերից: Տեղի ունեցան հայկական տարազների ցուցադրություն եւ հայկական պարային կատարումներ, որին հետեւեց ընդունելություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play