«ՀԿԵ» ՓԲԸ-ն հայտարարում է շրջանավարտների մրցույթ՝ Ռուսաստանի երկաթուղային բուհերում ուսում ստանալու նպատակով


«ՀԿԵ» ՓԲԸ-ն հայտարարում է շրջանավարտների մրցույթ՝ Ռուսաստանի երկաթուղային բուհերում ուսում ստանալու նպատակով

  • 22-05-2012 15:19:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ 2012 թվականի շրջանավարտների համար՝ Ռուսաստանի Դաշնության երկաթուղային բուհերում առկա ուսում ստանալու նպատակով: Թեկնածուները պետք է ունենան բարձր առաջադիմություն ֆիզիկա, մաթեմատիկա եւ ռուսաց լեզու առարկաներից: Հարցազրույցը կկայանա ս.թ. մայիսի 25-ին Երեւան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեով՝ «ՀԿԵ» ՓԲԸ Կառավարման եւ հաղորդակցության ծառայությունում: Լրացուցիչ տեղեկատվության համար բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել «ՀԿԵ» ՓԲԸ Կառավարման եւ հաղորդակցության ծառայության անձնակազմի կառավարման եւ սոցիալական զարգացման բաժին հետեւյալ հեռախոսահամարներով՝ +37410 575002 (լրաց. 33 46, 33 47, 33 48):
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play