Տեխնոլոգիական լուծումները և ուսումնառության առցանց եղանակը պահանջված գործիքներ են որակյալ կրթության համար


Տեխնոլոգիական լուծումները և ուսումնառության առցանց եղանակը պահանջված գործիքներ են որակյալ կրթության համար

  • 08-06-2012 10:06:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է երիտասարդությանը` աշխարհի հեղինակավոր համալսարաններում հեռավար ուսանելու հարցում 07-ը հունիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ կրթության ժամանակակից գործիքներ է տրամադրում նոր հմտություններ եւ որակավորում ստանալ ձգտող ուսանողներին: Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնում ընկերության ստեղծած տեսակոնֆերանսների դահլիճն ու տրամադրած ինտերակտիվ գրատախտակը կտան դրա հնարավորությունը: Համացանցը կատարյալ միջոց է` վիրտուալ ուսումնական միջավայր ապահովելու համար: Հեռավար ուսուցման մոդելն այդ գործիքներից մեկն է: Այն ուսանողին թույլ է տալիս իր բնակավայրում մնալով` սովորել արտասահմանում գտնվող որեւէ համալսարանում: Տեխասի համալսարանի հետ օնլայն կրթություն ապահովելու Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի երբեմնի ծրագիրը մեկնարկել է: Այդ հարցում կենտրոնին աջակցել է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը` տրամադրելով տեսակոնֆերանսների լսարան ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա: Տեսաձայնային կատարյալ HD որակ ապահովող պրոֆեսիոնալ սարքավորումը, մոնիտորները եւ դասախոսի կողմից հեռակառավարվող տեսախցիկը ապահովում են իրական պատկեր` թույլ տալով հնարավորինս կրճատել վիրտուալ լսարանի տպավորությունը: HD որակի շնորհիվ ձայնը դադարում է լինել արհեստական, ինչը թույլ է տալիս կրճատել տարածության զգացումը, արդյունավետ քննարկում ծավալել դեմ առ դեմ ձեւաչափով եւ ստանալ առավելագույն գիտելիք: Ուղիղ հեռարձակմամբ առաջին տեսակոնֆերանսը կազմակերպվել է Տեխասի համալսարանի հետ: Կենտրոնին տրամադրվել է նաեւ ինտերակտիվ գրատախտակ եւ լուսարձակ: «Համացանցը մեծացնում է կրթվելու հնարավորությունը: Համոզված եմ, որ ուղիղ հեռարձակմամբ կազմակերպվող ուսուցման հեռավար մեթոդը կփոխի ուսանողների մտածողությունն ու վարքագիծը: Այն երիտասարդությանը թույլ կտա լինել ավելի ինքնուրույն, նպատակասլաց եւ պատասխանատու, իսկ մոնիտորների տարբեր կողմերում գտնվող դասախոսները կկատարեն խորհրդատուի դեր: Տարբեր երկրների բուհերի միջեւ ստեղծվող վիրտուալ համագործակցությունը թույլ կտա ձեւավորել լայն աշխարհայացք: Այն կարեւոր է նաեւ ազգային մտածողությունը, մշակույթը այլ երկրների հետ համեմատելու եւ համադրելու տեսանկյունից: Մենք ձգտում ենք տեղեկատվական բոլոր պաշարները հասանելի դարձնել ուսանողությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համոզված է, որ տեխնոլոգիական լուծումները եւ ուսումնառության առցանց եղանակը պահանջված գործիքներ են որակյալ կրթության համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play