Կրակոցներ հայկական դիրքապահների ուղղությամբ


Կրակոցներ հայկական դիրքապահների ուղղությամբ

  • 09-06-2012 13:36:22   | Հայաստան  |  Քաղաքական

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվել են նաեւ հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ադրբեջանական բանակի հետախուզադիվերսիոն գործողությունների բոլոր փորձերը կանխվել են եւ հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ է շպրտվել իր ելման դիրքեր: Շաբաթվա ընթացքում հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաեւ անօդաչու թռչող սարքեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play