«Հայաստան» հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգությունը կրկին վստահվել է Սիմանտեք-ՎերիՍայն ընկերությանը


«Հայաստան» հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգությունը կրկին վստահվել է Սիմանտեք-ՎերիՍայն ընկերությանը

  • 18-06-2012 10:15:29   | Հայաստան  |  Հասարակություն

«Հայաստան» հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգությունը կրկին վստահվել է Սիմանտեք-ՎերիՍայն ընկերությանը Երեւան, 18 հունիսի, 2012թ.: Ամերիկյան Սիմանտեք-ՎերիՍայն` Symantec-VeriSign ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ապագա Թեքնոլոջիսը» արդեն երկրորդ անգամ երկու տարի ժամկետով անվճար ստանձնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգության ապահովումը: Ավանդական դրամահավաք միջոցառումներին զուգահեռ Հիմնադրամը նվիրատվություններ է ընդունում նաեւ առցանց (օնլայն)` Հիմնադրամի պաշտոնական www.himnadram.org կայքում տեղադրված DONATE ONLINE բաների միջոցով կամ այցելելով https://donate.himnadram.org/ կայքէջ: «Շուրջ 2 տարի է, ինչ գործում է Հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգը, որն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել նվիրատուների վստահությունը` անվտանգ ու հարմարավետ լինելու շնորհիվ: Շնորհակալություն «Ապագա Թեքնոլոջիսի» թիմին աջակցության համար»,- ասում է Հիմնադրամի ծրագրերի համակարգող Մագդա Մարկոսյանը: Առցանց համակարգը հնարավորություն է տալիս նվիրատվություններ կատարել American Express, Visa, MasterCard, Discover, Diner’s Club, այս տարվանից նաեւ ARCA վիրտուալ քարտերից, բանկային հաշվեհամարներից, կամ PayPal վճարային համակարգի օգտատիրոջ հաշվեկշռից: Այս կերպ նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել նվիրատուի անուն-ազգանունը, բնակավայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ նվիրաբերվող գումարը: «Նվիրատուները կարող են վստահ լինել, որ նվիրաբերված ցանկացած գումար կհասնի հասցեատիրոջը»,- վստահեցնում է «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play