Քեթրին Էշթոնի հայտարարությունը ՄԱԿ-ի Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ


Քեթրին Էշթոնի հայտարարությունը ՄԱԿ-ի Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

  • 27-06-2012 10:30:00   | ԱՄՆ  |  Հայտարարություններ

Եվրոպական միության անունից Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը ս.թ. հունիսի 26-ի` ՄԱԿ-ի Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ. «Այսօր, ես ցանկանում եմ վերահաստատել ԵՄ-ն հանձնառությունը խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ու վերացման, ինչպես նաեւ աշխարհի բոլոր մասերում խոշտանգումների զոհերի լիարժեք վերականգնման ուղղությամբ: Այս օրը եւս մի հնարավորություն է խոսելու ընդդեմ մարդու իրավունքների եւ մարդու արժանապատվության խախտման այս նողկալի երեւույթի մասին։ Խոշտանգումը ողբերգություն է ոչ միայն դրա զոհերի համար, այն նաեւ նվաստացնող եւ նսեմացնող է դա կատարողների եւ նմանօրինակ անարգանքը հանդուժող հասարակությունների համար: Խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելումը հստակ սահմանված է միջազգային իրավունքով։ Անպատժելիության եւ ոչ մի մշակույթ ընդունելի չէ։ Վերհիշելով 2011թ. դեկտեմբերին 19-ի Միացյալ Ազգերի Գլխավոր Ասամբլեայի ընդունած 66/150 բանաձեւը՝ ԵՄ-ն վերահաստատում է, որ սկզբունքորեն դատապարտում է խոշտանգումը եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը իր բոլոր դրսեւորումներով, ներառյալ ահաբեկման միջոցով, որոնք արգելվում են եւ արգելվելու են ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում եւ այսպիսով երբեք չեն կարող արդարացվել: ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին անվերապահորեն եւ անշեղորեն արգելել խոշտանգումը եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը։ ԵՄ կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն միացել կոնվենցիային, առաջնահերթության կարգով անել դա, իսկ կոնվենցիայի անդամ պետություններին՝ շուտափույթ անդրադառնալ կոնվենցիայի կամընտրային արձանագրության ստորագրումանն ու վավերացմանը։ ԵՄ ողջունում է վերջերս Ֆիլիպինների, Մավրիտանիայի, Վենեսուելայի, Կաբո–Վերդեի, Թունիսի, Թուրքիայի եւ Պանամայի կողմից ԽԴԿԿԱ–ի վավերացումը։ ԵՄ կոչ է անում նաեւ բոլոր պետություններին ստեղծել եւ կիրառել անկախ ու արդյունավետ մոնիտորինգի մեխանիզմներ կալանավայրերի համար` խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դրսեւորումները կանխարգելելու նպատակով: ԵՄ կոչ է անում բոլոր պետություններին խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ պայքարում որդեգրել գենդերային զգայուն մոտեցում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերահեն բռնությանը։ Եվրոպական միությունը ողջունում եւ աջակցում է ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ-ի կողմից խոշտանգման դեմ իրականացվող գործունեությունը։ Պետությունների համագործակցությունը ՄԱԿ հատուկ զեկուցողի, Խոշտանգման զոհերի ՄԱԿ կամավոր հիմնադրամի, ՄԱԿ-ի խոշտանգման դեմ հանձնաժողովի եւ նմանատիպ օղակների հետ, կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման համակարգը արդյունավետ դարձնելու համար։ Ազգային եւ ԵՄ մակարդակում ֆինանսավորման միջոցով մենք էական աջակցություն ենք առաջարկում այն կազմակերպություններին, որոնք բժշկական, սոցիալական, իրավաբանական եւ այլ օժանդակություն են տրամադրում խոշտանգման զոհ տղամարդկանց, կանանց եւ երեխաներին՝ նրանց առողջությունն ու մարդկային արժանապատվությունը վերականգնելու նպատակով։ Ավելի վաղ, հունիսի 1–ին ԵՄ-ն մեկնարկեց ծրագրային առաջարկությունների մի նոր նախաձեռնություն «Պայքար անպատժելիության դեմ» խորագրով, որի նպատակն է օժանադակել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող գործունեությանը: Ընդդեմ խոշտանգումների այս նախաձեռնության ընդհանուր բյուջեն կազմում է 16.215 միլիոն եվրո։ Օգտվելով այս հնարավորությունից, ԵՄ-ը ողջունում է բազմաթիվ ՀԿ–ների եւ անհատների մշտական ջանքերը, որոնք անխոնջ աշխատում են կանխարգելելու խոշտանգումները կանխարգելելու եւ զոհերի տառապանքները մեղմացնելու ուղղությամբ, եւ կենտրոնացնում են հասարակական կարծիքը ՄԱԿ–ի օրացույցի այս կարեւոր օրվա կապակցությամբ։ Մենք պետք է դրսեւորենք միասնական հաստատակամություն աշխարհը խոշտանգումներից զերծ դարձնելու համար»։ Անդամակցող երկիր Խորվաթիան*, թեկնածու երկրներ Թուրքիան, նախկին Հարավսլավիայի Հանրապեություն Մակեդոնիան*, Մոնտենեգրոն*, Իսլանդիան+ եւ Սերբիան*, կայունացման եւ ասոցացման գործընթացի երկրները եւ պոտենցիալ թեկնածուներ Ալբանիան ու Բոսնիան եւ Հեցոգովինան ու ԵԱԱԱ երկրներ Լիխտերշտեյնն ու Նորվեգիան, եվրոպական տնտեսական գոտու անդամները, ինչպես նաեւ Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը շարժվում են այս հայտարարության գծով։ * Խորվաթիան, նախկին Հարավսլավիայի Հանրապեություն Մակեդոնիան, Մոնտենեգրոն եւ Սերբիան շարունակում են մնալ կայունացման եւ ասոցացման գործընթացի մի մասը։ + Իսլանդիան շարունակում է մնալ ԵԱԱԱ եւ եվրոպական տնտեսական գոտու անդամ։
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play