Վանաձորում նշում են շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ավարտը


Վանաձորում նշում են շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ավարտը

  • 17-08-2012 16:10:54   |   |  Բարեգործություն

Օգոստոսի 17-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչները նշեցին իրենց շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ավարտը: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Ինեկոբանկ ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է բազմաբնակարան շենքերի վերանորոգման երկամյա ծրագիր` սկսած 2011թ. հուլիս ամսից: Ծրագրի նպատակն է օժանդակել բազմաբնակարան շենքերում բնակվող 200 ընտանիքներին վերանորոգելու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում տանիք, շքամուտք, ջրերի խողովակներ, ջերմամեկուսացում, վերելակ եւ այլն: Փորձնական ծրագիրը մեկնարկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ եւս առկա է բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման հիմնախնդիրը: Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Վանաձորի մեկ շենքի տանիքի վերանորոգմամբ, եւ շինարարական աշխատանքներն ավարտելու կապակցությամբ Հաբիթաթ Արմենիան Ինեկոբնակ ՓԲԸ-ի եւ Վանաձորի քաղաքապետարարանի հետ համատեղ կազմակերպել է «Հանրային շնորհանդես»: Միջոցառմանը ներկա էին պետական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: «Սա առաջին շենքն է այս ծրագրի շրջանակներում, որի տանիքի վերանորոգումն իրակականցվում է Վանաձորի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան նախատեսում է ընդլայնել ծրագիրը Հայաստանով մեկ եւ հրավիրում է այլ համայնքների համագործակցելու եւ միասին բարելավելու ավելի մեծ թվով բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներ: Ես վստահ եմ, որ ընդլայնված շրջանակներում Հաբիթաթ Արմենիան կշարունակի համագործակցությունը Ինեկոբանկի, Վանաձորի քաղաքապետարանի եւ այլ քաղաքապետարանների հետ»,- ասաց Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը: «Մշտապես կարեւորվում է Վանաձորի բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների եւ գույքի (տանիք, վերելակ, շքամուտք) նորոգման հիմնախնդիրը: Շատ կարեւորում ենք համագործակցությունը Հաբիթաթ Արմենիայի հետ, որի շրջանակներում բարեկարգվեց Վանաձորի եւս մեկ շենքի տանիք Վանաձորի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ` իրականացնելով 40 % սուբիսիդավորում»,- նշեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ինչպես նշեց Ինեկոբանկի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Գագիկ Արզումանյանը, «Մենք շատ ենք կարեւորում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի եւ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի համատեղ ուժերով իրականացվող այս ծրագիրը: Այսօր բոլորս ներկա ենք գտնվում մի շատ կարեւոր միջոցառման, որը վկայում է իրականացվող ծրագրի առաջին հաջողությունների մասին: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կունենա շարունակական բնույթ եւ առաջիկա տարիների ընթացքում մենք համատեղ ուժերով կկարողանանք օգնել բարելավել բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները Հայաստանի տարբեր մարզերում»:
Նոյյան տապան  -   Բարեգործություն