Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը Էջմիածնում


Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը Էջմիածնում

  • 18-10-2012 18:28:50   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն
Քաղաք Էջմիածին, Արմավիրի մարզ - Հոկտեմբերի 18 – ին Էջմիածին քաղաքում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը Էջմիածնի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրեց «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը, որը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում: Տոնավաճառին մասնակցեցին եւ իրենց արտադրանքները սպառողներին ներկայացրեցին հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երեւանից եւ հանրապետության բոլոր մարզերից: Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնելսպառողներին եւ ցուցադրել այն ձեռներեցական հմտությունները եւ գիտելիքները, որոնք ձեռք են բերվել ուսումնառության ընթացքում: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով հանդես եկան Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության Տնօրենների խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող եւ ԱՄՆՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի նպատակը աշակերտներին կայուն եւ հարուստ տնտեսագիտական գիտելիքներով ապահովելն է: Այն նպաստում է աշակերտների ձեռնարկատիրական եւ գործարար հմտությունների զարգացմանը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը: Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում են գործարար ընկերություններ, կատարում են շուկայական հետազոտություն, գրում են բիզնես – պլան, թողարկում եւ վաճառում են ընկերության բաժնետոմսերը եւ կազմակերպում են ապրանքի կամ ծառայության արտադրությունը: Այդ ընթացքում աշակերտները ծանոթանում են նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին: Ծրագրի շնորհիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքին եւ դառնում առավել ինքնավստահ: «Ես այս ծրագրին մասնակցել եմ անցյալ տարի: Որպես ծրագրի շրջանավարտ եւ կազմակերպության սան ես ինձ պարտավորված էի զգում գալ եւ ներկա գտնվել միջոցառմանը: Նախորդ տարվա տոնավաճառից ես շատ բան սովորեցի, իսկ այժմ ցանկանում եմ իմ խոհուրդներով օգտակար լինել այս տարվա մասնակից աշակերտներին» - ասաց Լեւոն Հարությունյանը, Գյումրու թիվ 8 դպրոցի աշակերտ: Միջոցառումը նվիրված էր Էջմիածին քաղաքի 2697-րդ տարեդարձին եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործունեության 20 - ամյակին: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության վեբ կայքը՝ www.jaarmenia.org
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play