Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան


Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան

  • 07-11-2012 17:53:44   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր, որտեղ նախարարը մասնակցել է Ալավերդի քաղաքի թիվ 5 ավագ եւ Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում նախակրթարանների բացման արարողությանը: Արմեն Աշոտյանը շնորհավորել է լոռեցիներին նախակրթարանների բացման կապակցությամբ` նշելով, որ վերջին տարիներին նախարարության իրականացրած ծրագրերը հասել են որոշակի հաջողությունների, ինչի վառ ապացուցն է 2012 թվականին Լոռու մարզի 14 համայնքում 20 նախակրթարանի բացումը, որոնցում ընդգրկված է շուրջ 450 երեխա: "Այն համայնքները, որտեղ բացակայում են մանկապարտեզներ, եւ առկա է երեխաների նախնական կրթության խնդիր, ծրագիրը կկրի շարունակական բնույթ, եթե, իհարկե, առկա է նաեւ համայնքի շահագրգռվածությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան վաղ է երեխան հաճախում որեւէ ուսումնական հաստատություն, այնքան ավելի լավ է նա սովորում եւ ավելի կիրթ է: Մեր խնդիրն է` ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ բոլոր երեխաների համար` անկախ նրանց բնակության վայրից",-նշել է Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով նախակրթարանների կահավորման խնդրին` նախարարն ընդգծել է, որ նշված հարցը ոչ միայն լուծված է, այլեւ բոլոր դպրոցահեն նախակրթարաններն օրենքով սահմանված կարգով ստանալու են համապատասխան ֆինանսավորում` մեկ աշակերտի թվով շուրջ 80 000 դրամ: Ըստ նախարարի` համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզներին, սակայն, գործող օրենսդրական դաշտը թույլ չի տալիս պետական բյուջեից հատկացումներ ստանալ: "Իհարկե, այստեղ եւս մենք մատնանշում ենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների խնդիր, քանի որ առկա է կրթության ապակենտրոնացման խնդիր` տարբեր շահառուներ եւ պատասխանատուներ կան կրթության ոլորտում, որը դժվարացնում է միասնա կան պետական քաղաքականության իրականացումը",-ընդգծել է Արմեն Աշոտյանը: Նախարարի փոխանցմամբ` կրթության ոլորտի հաջողված ծրագրերից է նաեւ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը. "Հատուկ կարիքներով երեխաներն ունեն կրթություն ստանալու եւ հասարակության լիարժեք անդամը լինելու իրավունք, այդ իսկ պատճառով պետությունը պարտավորվել է մեր բոլոր երեխաներին ներառել կրթական համակարգի մեջ` յուրաքանչյուրին տալով իրեն համապատասխան կրթություն եւ դաստիարակություն",-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանի հաջորդ այցը Լոռու մարզի տարածաշրջանային պետական քոլեջ էր, որտեղ նախարարը շրջել է լսարաններում, ծանոթացել քոլեջի նյութատեխնիկական բազային եւ հնարավորություններին, զրուցել ուսանողների հետ: "Մենք ունենք հաջողություններ նաեւ մասնագիտական կրթական ոլորտում, որի օրինակներից մեկն է Լոռու մարզի պետական տարածաշրջանային քոլեջը, որը կայուն, բարձրորակ հաստատության է վերածվել` շնորհիվ ՀՀ կառավարության լրացուցիչ ներդրումների, միջազգային աջակցության` վերանորոգում, բարեկարգումներ, վերազինում, նոր մասնագիտություններ, դեպի աշխ ատաշուկա միտված կրթական ծառայություններ",-ընդգծել է նախարարը: Մարզային այցելության շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաեւ Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի անդամների եւ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթական համակարգի մի շարք խնդիրներ: "Բարձրագույն կրթական համակարգում այսօր կատարվում են լուրջ խորքային փոփոխություններ, եւ պետական քաղաքականությունը, առաջադեմ լինելով հանդերձ, երբեմն տեղերում բախվում է դիմադրության, եւ բարեփոխումների իրականացման արագությունը չի բավարարում ոչ կրթության պատասխանատուներին, ոչ էլ հասարակությանը: Վերոնշյալ ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաեւ կրթության որակի բարձրացման եւ կրթական ժամանակակից ծրագրերի մատուցման խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան, այդ թվում նաեւ տեղական աջակցության շնորհիվ",-դիմելով գիտխորհրդի անդամներին` նշել է նախարարը` անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի խնդիրներին: "Կան սկզբունքային հարցեր, որոնք մտահոգում են եւ մեզ, եւ հանրությանը: Խնդիրներից մեկը կրթական ոլորտի կոռուպցիոն երեւույթների առկայության աստիճանն է: Իհարկե, մի կողմից մեր բոլ որ հետազոտությունները ցույց են տալիս, որ գերագնահատման խնդիր կա կրթական ոլորտի կոռուպցիայի հասարակական ընկալման մեջ, մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ երեւույթները կան, եւ նրանց նվազեցման արագությունը մեզ նույնպես չի բավարարում: Կրթության որակ եւ կրթական ոլորտի կոռուպցիա հասկացությունները շաղկապված են հակադարձ համեմատական սկզբունքով: Հետեւաբար, որքան ավելի բարձր որակի կրթություն մատուցենք մեր բուհերում, այնքան ցածր կլինեն կրթական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը",-փաստել Արմեն Աշոտյանը` որպես ոլորտի առաջնային խնդիրներ անդրադառնալով կրթության որակի, ինչպես նաեւ կրթական ծառայությունների մատչելիության հարցերին: "Այսօր մեր բուհերում սովորելու համար ուսանողների զգալի մասը ստիպված է վճարել, եւ ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այսօր նույն թեթեւությամբ կրել կրթական ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը: Պետության կողմից այս ասպարեզում նույնպես հստակ քաղաքական բանաձեւ է բարձրաձայնված, ըստ որի` ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չպետք է մնա բուհից: Ըստ այդմ, կառավարության որոշմամբ անապահովության սանդղակով համապատասխան միավորներ հա վաքած ընտանիքների ուսանող երեխաները 2013 թվականի սեպտեմբերի մեկից հնարավորություն կունենան սովորելու 50-100% ուսման վարձի փոխհատուցման սկզբունքով: Բացի այդ, ներբուհական ուսման վարձերի զեղչերը դրվելու են կանոնակարգման օբյեկտիվ չափանիշների եւ հիմքերի վրա: Մշակվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կանոնակարգվելու է բուհին վերապահված զեղչեր անելու իրավունքը, հստակ ամրագրվելու եւ ընդլայնվելու են սոցիալական այն խավերը, այն ուսանողները, որոնց այդ զեղչը ֆիքսված չափով հասանելի կլինի, եւ այս գործընթացը նույնպես կդառնա առավել թափանց իկ, օբյեկտիվ եւ կապված չի լինի անձի կամ կառույցի բարեհաճ վերաբերմունքից",-նշել է Արմեն Աշոտյանը եւ հավելել, որ լավ սովորել ցանկացող ուսանողներին աջակցման նպատակով ուսանողական վարկերի տրամադրման յուրովի մեխանիզմ է մշակվում, որը, ըստ նախարարի, կներդրվի մոտ ապագայում: Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ պետական բուհերի, այդ թվում նաեւ Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր խոշորացման խնդիրներին` նշելով, որ բուհերի խոշորացման գործընթացն անխուսափելի է, որի իրականացման համար, ըստ նախարարի, հիմք են հանդիսանալու օբյեկտիվ ստեղծված պատճառները, մասնավորապես, գիտամանկավարժական ներուժի խոշորացման եւ կենտրոնացման, ֆինանսական արդյունավետ կառավարման, բնակչության քանակին համապատասխան ուսումնական հաստատություններ ունենալու եւ այլ խնդիրներ: "Վանաձորի նման խոշո ր քաղաքում վաղուց ժամանակն է ունենալ պետական համալսարան` ստեղծելով իրականում մայր բուհ, որը կկենտրոնացնի մարզի ողջ պրոֆեսորադասախոսական ներուժը եւ եւ կսպասարկի մարզի տնտեսական եւ հասարակական շահերը",-եզրափակել է նախարարը: Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանել է նաեւ ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին հուզող հարցերին եւ ծանոթացել վերջիններիս ներկայացրած առաջարկություններին: Կայացած միջոցառումներին եւ հանդիպումներին ներկա էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play