Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում


Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում

  • 16-11-2012 12:50:37   | Իտալիա  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, նոյեմբերի 7-11–ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է «Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում» խորագիրը կրող ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի շրջանակում ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երեւանի Շենգավիթ, Էրեբուն, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: Ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հնարավոր ներդրումների եւ հուշարձանները մշակութային ժառանգության համաշխարհային ցանկերում ներառելուն առնչվող հարցեր: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպես նաեւ այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի եւ տարածաշրջանի զարգացման գործակալություն։ Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է կլոր–սեղանի, ուր քննարկվել են համագործակցության նախագծեր ու Երեւանում Սպինելի ինստիտուտի մասնաճյուղ բացելու հեռանկարը: «Պալացո Սպինելի» վերականգնման ակադեմիայում պատվիրակութանը ներկայացվել են ինստիտուտի իրականացրած եկեղեցիների պահպանման եւ վերականգման, մշակութային արժեքների պահպանման փորձն ու այդ ուղղությամբ իտալական դպրոցի ավանդույթները։ Այցի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է նաեւ Տոսկանա նահանգի Բանյո ա Ռիպոլիի քաղաքապետ Լուչիանո Բարտոլինիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ տուրիզմի եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին հայաստանյան շուկայով: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտհնում են, որ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Բանյո ա Ռիպոլի քաղաքապետին հրավիրել է Երեւան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play