Արթուր Աբրահամ. Ֆլորա Մարտիրոսյանի կորուստը ծանր էր բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան


Արթուր Աբրահամ. Ֆլորա Մարտիրոսյանի կորուստը ծանր էր բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան

  • 21-11-2012 14:52:10   | Հայաստան  |  Մշակույթ


 

Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.
 
"Խոր վշտով ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, նրա երգարվեստի սիրահարներին եւ համայն հայությանը` մեծ հարազատի, մեծ երգչուհու եւ մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ: Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում այնպիսին, ինչպիսին կար`  տաղանդավոր, նվիրված,  հոգատար, կատակասեր, քնքուշ, բարի, ուժեղ…
Այլեւս մեզ հետ չէ հայ երգի աննման կատարողը, ստեղծագործական եռանդի, անկեղծ հայրենասիրության մարմնացումը, բայց մեզ հետ են եւ հավերժ են նրա երգերը, գործերը, սերը…  Մխիթարություն եւ սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին",- նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլից Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի "Այլեւս երբեք" (Never Again) խորագիրը կրող նախագծին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play