Հայ գրատպության 500–ամյակին նվիրված միջոցառում՝ Մայնց քաղաքի Գուտենբերգ թանգարանում


Հայ գրատպության 500–ամյակին նվիրված միջոցառում՝ Մայնց քաղաքի Գուտենբերգ թանգարանում

  • 08-12-2012 14:22:17   | Գերմանիա  |  Մշակույթ

Գերմանիայի Դաշնության Մայնց քաղաքի  Գուտենբերգ  թանգարանում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ  հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառում, որի բացմանը  հանդես եկան  Հայաստանի Հանրապետության Վարչապետ  Տիգրան Սարգսյանը, Ռայնլանդ Պֆալց երկրամասի մինիստր-պրեզիդենտ  Կուրտ Բեքը եւ ուրիշներ: Միջոցառմանը ներկան էին նաեւ Մայնցի քաղաքապետը, թանգարանի տնօրենը, գիտական աշխատակիցները եւ բազմաթիվ այլ հյուրեր:  

Ինչպես «Նոյյան տապանին» հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Կարինե Հայրապետյանը, ցուցահանդեսում ներկայացած են Գերմանիայում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Հայաստանի ազգային գրադարանից («Ուրբաթագիրք», Ոսկան Երևանցու Աստվածաշունչ, «Ազդարար» հայ առաջին պարբերական) և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից: 
 
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք»-ը, որը տպագրվել է Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից, ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ եւ տպագրված է սև և կարմիր գույներով։ «Ուրբաթագրքի» մեկ օրինակ պահպանվում է Ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է:
 
Միջոցառումը  նախաձեռնել էր Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play