Կկայանա հանդիպում՝ ՏՀՏ ոլորտի լիդերների հետ


Կկայանա հանդիպում՝ ՏՀՏ ոլորտի լիդերների հետ

  • 21-02-2013 12:58:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների հետագա զարգացման խնդիրները քննարկելու նպատակով, կհամախմբվեն փետրվարի 23-24-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում` «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում շրջանակներում:  

Փորումի օրակարգում ներառված են հետևյալ թեմաները`
ՏՏ զարգացման հայեցակարգում անհրաժեշտ փոփոխությունների քննարկում 
Էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը` որպես տնտեսության զարգացման խթան 
Նորարարական ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ 
ՏՏ զարգացման հայեցակարգի կատարողականը  
Ֆորումին կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչության համակարգչային ծրագրային մշակման և ապահովման բաժնի պետ Անահիտ Դիլանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀԸ վարչության անուղղակի հարկերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սարգիս Դեղոյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի քարտուղարության պետ Արմեն Գրիգորյանը և ՏՀՏ ոլորտի ընկերությունների, պետական այլ մարմինների  շուրջ 30 ղեկավարներ ու ներկայացուցիչներ: 
Համատեղ քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարություն: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: 
 
Հավելյալ Տեղեկությունների համար`
Ռուզան Ապրեսյան
ԻՏՁՄ հանրային կապերի մասնագետ
Հեռ.` 010-54-88-81(82)
Կայք` www.uite.org, www.digitec.am 
Էլ. փոստ`press@uite.org          
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play