ՄոբիԴրամն առաջարկում է ևս մեկ հարմարավետ ծառայություն


ՄոբիԴրամն առաջարկում է ևս մեկ հարմարավետ ծառայություն

  • 12-04-2013 04:26:51   | Հայաստան  |  Հասարակություն

Այժմ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները հնարավորություն ունեն «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության տեխնիկական աջակցությամբ աշխարհի ցանկացած բանկի կողմից թողարկված MasterCard, Visa և Maestro միջազգային քարտերից համալրել ՄոբիԴրամի իրենց անձնական հաշիվը և օգտագործել միջոցները ՄոբիԴրամի ծառայություններից օգտվելու համար, այդ թվում՝ առցանց կատարել վճարումներ և փոխանցումներ ամենատարբեր ծառայությունների դիմաց, ինչպես նաև գումար կանխիկացնել:

Միջազգային քարտերով համալրման ամսական առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ (առավելագույնը 200 000 ՀՀ դրամ՝ մեկ փոխանցման ընթացքում): Կանխիկացման յուրաքանչյուր գործարքի առավելագույն գումարը 200 000 ՀՀ դրամ է (կանխիկացման դիմաց գանձվող գումարի հետ միասին):
 
Համալրման համար վճարը կազմում է 2,5%*: Կանխիկացման համար վճարը, ինչպես և նախկինում, կազմում է  0,5%  (նվազագույն գումարը՝ 30 դրամ)**:
 
* Գանձվում է համալրումն իրականացնողի հաշվից:
** Գանձվում է կանխիկացումը նախաձեռնողի հաշվից:
 
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել թեժ գիծ`444 կամ 093297444 հեռախոսահամարներով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play