Հրատարակվել են «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկը եւ «Մեր<br /> կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորը<br />


Հրատարակվել են «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկը եւ «Մեր
կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորը

  • 16-02-2011 13:28:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկի եւ «Մեր կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորի շնորհանդեսը: Այս մասին (Ինչպես) «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից «Իմ գանձարանը» մանկական գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ներառում է սուրբգրային դրվագներ, հայոց պատմության նշանավոր դեպքերի եւ դեմքերի մասին պատումներ: «Մեր կյանքն Աստծո հետ է» գիրքն ուսումնամեթոդական ձեռնարկ է, որը կիրառվում է կիրակնօրյա վարժարաններում որպես դասագիրք, իսկ այլ կրթական հաստատություններում` որպես օժանդակ գրականություն: Դասագիրքը հրատարակվել է ըստ տարիքային խմբերի` 6, 7-10, 10, 12, 14 տարեկան մանուկների եւ պատանիների համար` առաջին եւ երկրորդ մասերով, համապատասխան ուսուցչի ձեռնարկներով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play