Հրատարակվել են «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկը եւ «Մեր
կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորը
16-02-2011 13:28:00 | Հայաստան | Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 15-ին Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Իմ գանձարանը» գունազարդման
գրքույկի եւ «Մեր կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորի
շնորհանդեսը: Այս մասին (Ինչպես) «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր
Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից
«Իմ գանձարանը» մանկական գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Վորլդ
Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան
գրասենյակի աջակցությամբ: Այն ներառում է սուրբգրային դրվագներ,
հայոց պատմության նշանավոր դեպքերի եւ դեմքերի մասին պատումներ:
«Մեր կյանքն Աստծո հետ է» գիրքն ուսումնամեթոդական ձեռնարկ է,
որը կիրառվում է կիրակնօրյա վարժարաններում որպես դասագիրք, իսկ
այլ կրթական հաստատություններում` որպես օժանդակ գրականություն:
Դասագիրքը հրատարակվել է ըստ տարիքային խմբերի` 6, 7-10, 10, 12,
14 տարեկան մանուկների եւ պատանիների համար` առաջին եւ երկրորդ
մասերով, համապատասխան ուսուցչի ձեռնարկներով: