Կայացել է ռոբոտների ցուցադրության հերթական մրցույթը


Կայացել է ռոբոտների ցուցադրության հերթական մրցույթը

  • 03-05-2013 16:22:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում են խրախուսել հեռանկարային ոլորտում հետաքրքրություն և ձիրք դրսևորող երիտասարդներին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կայացել է ռոբոտների ցուցադրության հերթական մրցույթը:

Միջոցառմանը ներկայացվել են ֆունկցիոնալ ամենատարբեր նշանակության մոդելներ: Մասնավորապես`ԱՄՆ-ում հատուկ մրցանակի արժանացած «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները ցուցադրել են հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտներ, ինչպես նաև ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա: 
Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները ներկայացրել են տորթ կտրող ռոբոտ, կամուրջ անցնող և մուկ որսացող ռոբոտ: «Նաիրի» կրթական կոնսորցիումը ցուցադրել է եռաչափ տպիչ և խառատային հաստոց, իսկ «Սայմոտեկ» ընկերությունը` ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով հատկացվելու է Հայաստանի 50 համայնքի:
Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու և նոր կազմակերպություններ ստեղծելու նպատակով, «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակում այս տարի նախատեսված է իրականացնել «Ռոբոտներն՝ առօրյայում» գաղափարների մրցույթ: Դրան մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն, իրենց գաղափարները վերածեն ինժեներական նախագծերի և ներկայացնեն դրանք մրցույթի ժյուրիին: Լավագույնը ճանաչված նախագծերի հեղինակները հետագայում հնարավորություն կունենան պատրաստելու իրենց իսկ առաջարկած ռոբոտը:
«ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Խրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան»-ը:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
            
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play